
Ադրբեջանցիները՝ Սոչիում ստորագրված եռակողմ հայտարության մասին

Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքը ներկայացնում է Ադրբեջանական Մեդիա հարթակերի արձագանքը՝ Սոչիում նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարության մասին։
Բացասական
Հանդիպումը չի եղել եռակողմ, այն երկկողմ է ընթացել(Ռուսաստան-Ադրբեջան): Հայաստանը այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյան ընտրեց այլևս չի հանդիսանում կողմ,
Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը մեր թշնամիներն են եղել. Երբ հայերը օկուպացրել էին մեր հողերը ՌԴ-ն էր Հայաստանին թևեր տալիս ու ուղիղ թե անուղակի պաշտպանում,
Հայտարարությունը, որը ստորագրվել է՝ ոչինչ չասող է, մենք դրանից ոչինչ չենք շահել: Հիմնական թեզն է եղել «Հակամարտությունը վատ է, իսկ խաղաղությունը լավ»: Բայց, օրինակ հարցրել են. արդյո՞ք մենք կամ հայերը ցանկանում են խաղաղություն,
«КГБ»-ին հաշվետվության ժամ էր, ոչ թե եռակողմ հանդիպում.. Այն, ինչ մեր ալիքն է տեսնում այն հանդիպման համատեքստում. դա մեկ այլ պետության տարածքը գրաված պետության(խոսքը ՌԴ-ի Արցախում գտնվելու մասին է) ղեկավարի հանդիպումը այն պետության ղեկավարի հետ, որի տարածքը օկուպացված է այդ պետության կողմից: Բռնազավթողի(ՌԴ) հետ կոշտ զրույցի փոխարեն՝ գրկախառնություններ, համբույրներ, քաղցր ու քնքուշ ելույթներ:
Դրական
Մենք կարողացանք հասնել նրան, որ ԵԱՀԿ-ի մասին փաստաթղթում հիշատակում չլինի,
Վերջապես դելիմիտացիա կլինի, իսկ մեր զինվորները կմնան այտեղ, որտեղ հաստավել են մայիսի 12-ից հետե,
Ի շնորհիվ Փաշինյան-Ալիև համագործակցության Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսված է,
Ղարաբաղի «ապագայի» մասին ոչ մի խոսք չկար: