ԱՄԷ-ում արդեն կարելի է մեքենա վարել Հայաստանի վարորդական իրավունքով
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսուհետ Արաբական Միացյալ Էմիրություններում կարող են մեքենա վարել իրենց հայկական վարորդական վկայականով։ Նույն հնարավորությունը Հայաստանի տարածքում գործում է նաև ԱՄԷ քաղաքացիների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:
Համաձայն նոր կարգավորման՝ ոչ բնակության նպատակով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանում ժամանակավոր գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են ազատ երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի կամ ընթացակարգերի։
Միաժամանակ, եթե անձը բնակության նպատակով տեղափոխվում է մյուս երկիր և ցանկանում է փոխանակել իր վարորդական վկայականը, ապա ազատվում է տեսական և գործնական վարորդական քննություններ հանձնելու պարտավորությունից։
Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի և դրանց վավերականության վերահաստատման։
Հիշեցնենք, որ հուշագիրը ստորագրվել էր դեռ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...