Խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, որին անկողին մտցնել փափագում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Արևմուտքում․ Աշոտյանը՝ եռակողմ հանդիպման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվա եռակողմ հանդիպումից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։
Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։
1. Ինպես եւ կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը եւ ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց իր հովանու ներքո սեփական հանդիպումը։
2. ՌԴ նախագահի խոսքը բրյուսելյան հանդիպման մասին վկայում է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում այնքան ամուր են, որ նա չունի խանդի տեսարան սարքելու ոչ մի իմաստ։
3. Եվրոպական հանդիպումից ոչ մի լուրջ, առավել եւս՝ հայանպաստ ելք ակնկալել պետք չէ։ Հիմնական գլոբալ հարցերը՝ դելիմիտացիա եւ կոմունիկացիաներ, արդեն քննարկվել են Սոչիում։
4. ԵՄ-ն ունի ընդամենը մեկ զենք, որ չունի Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն», որով ցանկության դեպքում կարող էր առավել կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն մի կողմից ԵՄ շահերը չեն ենթադրում սանկցիոն գործիքակազմի օգտագործում Ալիեւի դեմ, մյուս կողմից Հայաստանը ներկայացնող ողորմելիները նմանատիպ խնդիր չեն բարձրացնում արդեն մեկ տարի է։ Եթե Նիկոլը «ներել» է Ալիեւին, ինչու՞ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի։
5. Անկախ ՌԴ-ԵՄ լարվածությունից երկու խաղացողների շահերն այստեղ դեռ համընկնում են։ Կայուն միջավայրով, լիգիստիկ հնարավորություններով Հարավային Կովկասը, իհարկե, տարբերբերվող պատճառներով, համապատասխանում է երկուսի պատկերացումներին։
6. Այս խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, որին վերջնականապես սեփական անկողին մտցնելու պլաններ փափագում են թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում։
7. Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից, այն էլ, եթե Բրյուսելը ֆայմի, իսկ Երեւանը բզի այդ ուղղությամբ։
Հ.Գ. Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Ինչ է ասել մեծքիթ ադրբեջանցուն ռուսական կողմը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքում գրել է․«Հարգելի՛ ընկերներ,Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևի...
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմ...
Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհո...