Հասարակություն
Երկրաշարժ Վրաստանում՝ հայ-վրացական սահմանի մոտակայքում
Lilit T.
Նոյեմբերի 21-ին` 07:48-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ հեռավորության վրա, երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր տեղի են ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 1-ից Ռուսաստանը կփոխի կենսաթոշակների տրամադրման կարգը
Lilit T.
Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն
Lilit T.
Ե՞րբ է սպասվում կորոնավիրուսային համաճարակի ավարտը. Բիլ Գեյթս
Lilit T.
Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության կոչեր անելու համար մեղադրանք է առաջադրվել պատմության ուսուցչին
Lilit T.