Հունվարի 1-ից Ռուսաստանը կփոխի կենսաթոշակների տրամադրման կարգը
2022 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում կփոխվի կենսաթոշակների տրամադրման եւ դրանց ավելացումների թվի վերահսկման կարգը: Այդ կարգն ավելի վաղ հաստատել է Աշխատանքի նախարարությունը, գրում է Լենտա.Ռու-ն:
Մասնավորապես, վճարել եւ տրամադրել կենսաթոշակը տարածք, որտեղ սահմանված է արտակարգ իրավիճակի ռեժիմ անկախ դրա բնույթից՝ դաշնային, միջշրջանային, տարածաշրջանային, միջհամայնքային կամ տեղական, կարելի է ընթացիկ ամսվանից ավելի վաղ: Այդ նպատակով կենսաթոշակառուն պետք է ներկայացնի իրավիճակի մասին դիմում եւ փոխանցի այն Կենսաթոշակային հիմնադրամ:
Տարեց ռուսաստանցիները նաեւ կարող են ընտրել, թե որ միջոցով են նրանք ցանկանում ստանալ հատկացումները: Նոր կարգը թույլ է տալիս պահպանել որոշակի գումարն այն դեպքում, եթե քաղաքացին ավելի շատ համալրում է արել, քան սահմանված էր: Նրանց, ովքեր ստանում էին հատկացումները ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներում, որոնք դադարել են գործառնել, կենսաթոշակի կուտակային մասն այնուամենայնիվ կվճարեն: Այդ նպատակով պետք է դիմում ներկայացնել ՌԴ կենսաթոշակային հիմնադրամ:
Եւս մեկ առանցքային դրույթն այն է, որ սնանկ ճանաչված տարեց ռուսաստանցիների կենսաթոշակներից դատական կարգով գանձումներ չեն կատարվի: Ավելին, մահացած մարդու կենսաթոշակը, որը նա չի հասցրել ստանալ կյանքի օրոք, կկարողանան ստանալ նրա ժառանգները, որի համար եւս պետք է դիմել Կենսաթոշակային հիմնադրամ:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն
Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի որոշակի կուտակումներ են նկատվել՝ Բերքաբերի, Բաղ...
Ե՞րբ է սպասվում կորոնավիրուսային համաճարակի ավարտը. Բիլ Գեյթս
Կորոնավիրուսով վարակվածության և հիվանդությունից մահացության ընդհանուր մակարդակը մինչև հաջորդ տարվա կես կարող է հասնել սե...
Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության կոչեր անելու համար մեղադրանք է առաջադրվել պատմության ուսուցչին
Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամ...
Պատերազմի մասնակցի նկատմամբ քրգործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար
Արցախյան երկու պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը հայտնում է, որ հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...