Ռուսաստանում գրանցվել է մահերի նոր ռեկորդային թիվ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 36626-ով՝ հասնելով 9182538-ի, լրագրողներին հայտնել է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Այս մասին գրում է TASS-ը:

 

Մահվան դեպքերի թիվն օրական ավելացել է 1247-ով՝ նախորդ օրվա 1240-ի դիմաց՝ հասնելով 259084-ի։ Բացարձակ թվով աճը դարձել է առավելագույնը՝ համաճարակի սկզբից ի վեր, նախորդ առավելագույնը՝ օրական 1241 մահ, գրանցվել է նոյեմբերի 13-ին։

Քաղաքականություն