
Փաշինյանն այսօր սեփական հանցագործության մասին հաղորդում տվեց․ Գեղամ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ ներկայացուցիչ, այսօր հերթական անգամ խոսեց էյվազլիներով և այլ ձևակերպումներով։ Ո՞նց կարող է ՀՀ շահը պաշտպանողը նման բառեր օգտագործի։ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Միջազգային հանրությունը ևս չի ընկալում դա։ Վստահեցնում եմ՝ սա դիսոնանսի ամենաբարձր աստիճանն է։ Ո՞նց կարող է ՀՀ-ն նման բառերով խոսա, որ հետո էլ Ադրբեջանը հղում տա ՀՀ-ին»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով իշխանությունները նախապատվությունը տալիս են ամեն գնով իշխանություն պահելուն, իսկ թե ինչ կլինի ՀՀ շահի հետ, Արամ Վարդևանյանի խոսքով հայտարարությունների տեսքով տեսնում ենք այդ ամենը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, անդրադառնալով գերիների թեմային, նշեց, որ ամիսներ շարունակ քննարկել են, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի գերիներին։
«Այսօր ԱԺ ամբիոնից խոսվում է, որ կանոնագրային հատուկ կարգավորումներ կան։ Այսօր Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում տվեց, սեփական հանցագործության։ Նա ասաց, որ անցնող ամիսներին բոլոր գերի ընկածները, որոնք բարեբախտաբար վերադարձել են ՀՀ, որևէ մեկի նկատմամբ իրավական քննություն չի ծավալվել՝ սեփական PR-ից ելնելով։ Նրանք հանցագործություն գործեցին գերիների հարցով այն ժամանակ, երբ վերադարձած երիտասարդ զինվորների մի խումբ ոչ թե ԱԱԾ-ի վերահսկողության տակ էր, այլ Փաշինյանի PR-ի համար տվեցին լրատվամիջոցների գիրկը։