
Էրդողանն ու «Գորշ գայլերի» ղեկավարը լուսանկարվել են «թյուրքական աշխարհի» քարտեզով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «Գորշ գայլերի» ղեկավար Դևլեթ Բահչելիին: Հրապարակվել է նաև վերջիններիս հանդիպումից արված լուսանկար, որում Էրդողանն Ու Բահչելին կողք կողքի են և ձեռքերում պահել են այսպես ասած «թյուրքական աշխարհը» պատկերող քարտեզ:
Հատկանշական է, որ քարտեզում Ռուսաստանի Դաշնության որոշ սուբյեկտներ ամբողջությամբ կամ մասամբ ներկայացված են որպես «թյուրքական»: Դրանք են՝ Յակուտիա, Բուրյաթիա, Իրկուտսկի շրջան, Ալթայ, Խակասիա, Տիվա, Օմսկի շրջան, Նովոսիբիրսկի շրջան, Կուրգանի շրջան, Չելյաբինսկի շրջան, Օրենբուրգի շրջան, Սամարայի շրջան, Սարատովի շրջան, Ուլյանովսկի շրջան, Պենզայի շրջան, Աստրախանի շրջան, Բաշկիրիա, Թաթարստան, Դաղստան: