
ԱՄՆ-ի խնդրանքով ՄՏՍ-ը սկսել է ստուգել Հայաստանում իր «դուստր» ձեռնարկության գործունեությունը

ԱՄՆ-ի խնդրանքով ՄՏՍ-ը սկսել է ստուգել իր «դուստր» ձեռնարկության գործունեությունը Հայաստանում։ 2019 թվականին ռուսական օպերատորը 850 միլիոն դոլարի տուգանք է վճարել ԱՄՆ-ին՝ որպես Ուզբեկստանում կոռուպցիոն գործի կարգավորման մաս։ Այս մասին գրում է Forbes-ի ռուսական ծառայությունը:
ՄՏՍ-ը հայտնել է, որ կոմպլաենս-մոնիտորինգի համակարգը, որը ներդրել է ամերիկյան իշխանությունների հետ համաձայնությամբ, ուշադրություն է հրավիրել Հայաստանում ընկերության դուստր ձեռնարկության գործունեության վրա։ ՄՏՍ-իը նշում է, որ գործարքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ արդարադատության նախարարությանը և Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին:
Նրանք նաև խնդրել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել տրանզակցիաների վերաբերյալ, և ՄՏՍ-ը սկսել է ստուգումը: «Այս պահին մենք չենք կարող կանխատեսել աուդիտի ավարտի ժամկետը և արդյունքը», - ասվում է ՄՏՍ-ի զեկույցում:
«Մենք՝, որպես հանրային ընկերություն, միշտ բացահայտում ենք կարգավորող մարմինների հարցումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Ներկա փուլում ստուգման ընթացքի և բովանդակության մասին ավելի մանրամասն մեկնաբանելը վաղաժամ է թվում։ Մենք շարունակում ենք զարգացնել compliance համակարգը ՄՏՍ-ում, այդ թվում՝ Հայաստանի մեր մասնաճյուղում»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից։
2019 թվականին ՄՏՍ-ը SEC-ի և ԱՄՆ արդարադատության նախարարության հետ կնքված բարեկամական համաձայնագրի շրջանակներում ներդրեց կոմպլաենս-մոնիտորինգի անկախ համակարգ՝ ընկերության ներսում հակակոռուպցիոն քաղաքականության, կանոնակարգերի և ընթացակարգերի բարելավման նպատակով:
Համաձայնագիրը ստորագրվել է Ուզբեկստանում ընկերության գործունեության հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում: Ըստ այդմ՝ ընկերությունը 2019 թվականին ԱՄՆ իշխանություններին տուգանք է վճարել 850 միլիոն դոլարի չափով։