Հասարակություն

Ադրբեջանը միայնակ չի մնա Հայաստանի նոր սադրանքների դեպքում․ Չավուշօղլու

Unknown 742 դիտում
Ադրբեջանը միայնակ չի մնա Հայաստանի նոր սադրանքների դեպքում․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բահրեյնի արտգործնախարարի Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայան հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի։ Այդ ընթացքում Չավուշօղլուն պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ «Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության» մասին հարցին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտգործնախարարը փորձել է Անկարային ու Բաքվին ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության կողմնակիցներ։ Թուրքերին ու ադրբեջանցիներին հագցնելով խաղաղասիրության կեղծ պատմուճան՝ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Արդբեջանի սահմանների նկատմամբ սադրանքների դիմելու մեջ:

Հայկական կողմի պաշտպանական գործողությունները սադրանք որակած Չավուշօղլուն այնուհետև սպառնացել է, որ եթե Հայաստանը շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա։

Ըստ Չավուշօղլուի պնդումների՝ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման դիրքերից են հանդես գալիս, իսկ Հայաստանը իբր հակառակ դիրքորոշումն է որդեգրել:

Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ շեշտելով, որ ինչպես «ադրբեջանցի եղբայրները»երբեք թուրքերին միայնակ չեն թողել, այնպես էլ Թուրքիան Ադրբեջանին երբեք միայնակ չի թողնի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250