Հասարակություն

Ադրբեջանի մարդկային և տեխնիկական կորուստները` հայկական կողմի ոչնչացված տեխնիկայի հիման վրա. infoteka24

Ադրբեջանի մարդկային և տեխնիկական կորուստները` հայկական կողմի ոչնչացված տեխնիկայի հիման վրա. infoteka24

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի վրա հարձակման ժամանակ իր 7 զինծառայողի մահվան փաստը։ Նկատի ունենալով երեկվա ագրեսիայի մասշտաբները, այդ ցուցանիշը, կարծես, չափազանց աղավաղված է, հատկապես հարձակվող կողմի համար։

 

infoteka24-ը փորձել է  մոտավոր հաշվել հակառակորդի կորուստները: Այսպես, Հայաստանի ՊՆ պաշտոնական տվյալներով՝ ոչնչացվել է 4 զրահափոխադրիչ (ԶՓ)՝ 10 հոգանոց անձնակազմով՝ ընդհանուր 40 հոգի, «Ուրալ»-ը՝ մոտ 20 հոգի, «Կամազ»-ը՝ մոտ 20 հոգի, «ՈւԱԶ»-ը՝ 5 հոգի։ Միայն 85 մարդ տեխնիկայի անձնակազմն է՝ չհաշված հետեւակի զոհված անդամներին։

 

Լրատվականը նշում է, որ իրենք չեն պնդում, որ ամբողջ տեխնիկան լեփ-լեցուն էր անձնակազմով, բայց միանշանակ դատարկ էլ չեն եղել։

Կասկածից վեր է, որ մոտ ապագայում ադրբեջանական սոցցանցերում տեղեկություններ կլինեն իրենց բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների, դժբախտ պատահարներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250