102-րդ ռազմաբազայի զինծառայողները դարձան հրադադարի «մարդկային վահան». wargonzo-ն մանրամասնում է

102-րդ ռազմաբազայի զինծառայողները դարձան հրադադարի «մարդկային վահան»։ Այս մասին գրում է wargonzo թելեգրամյան ալիքը: 

«Սյունիքի գյուղերի բնակիչները ալիքին պատմել են, որ գիշերը շփման գիծ են բարձրացել Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների առանձին ջոկատներ՝ հրադադարն ապահովելու համար։

Սա փաստորեն կասեցրեց Բաքվի կողմից լայնածավալ զինված ագրեսիայի հերթական փորձը։ Ադրբեջանցիները ռիսկ չեն անում կրակել ռուս զինվորականների վրա կամ հրետանային կրակ վարել նրանց անմիջական մերձակայքում։Քաղաքացիները կարծում են, որ հենց դա է այսօրվա առաջնագծում տիրող լռության պատճառը»,-գրում է ալիքը։ 

 

 

Քաղաքականություն