
Զելենսկին ստորագրել է օլիգարխների մասին վիճահարույց օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օլիգարխների մասին վիճահարույց օրենքը: Այս մասին հայտնում է УНИАН-ը:
Նա նշել է, որ Եվրոպայում «չկա իշխանության այնպիսի ճյուղ, ինչպիսին օլիգարխներն են»։
«Ինչքան էլ խոշոր լինի գործարարը, նա պետք է աշխատի օրենքով և այլ տնտեսվարող սուբյեկտների հետ հավասար հիմունքներով ...օլիգարխիկ համակարգի ապամոնտաժումից բացի այլ տարբերակ չի կարող լինել»,- ասել է երկրի ղեկավարը։