Տիկին Կրպեյանը դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այս պահին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց ԿԸՀ-ի երկու արձանագրության մասին, որոնց համաձայն՝ ԱԺ պատգամավոր են դարձել «Հայաստան» դաշինքից Ասպրամ Կրպեյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Միքայել Թումասյանը։ 

«Տիկին Կրպեյանն ըստ ամենայնի դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այս պահին։ Նա ներկա չէ դահլիճում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին և հայտարարեցին, թե չեն մասնակցելու նիստի աշխատանքներին։

Քաղաքականություն