
Շոյգուի հետ բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը մարտերը դադարեցրել են. ՌԴ ՊՆ

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների արդյունքում դադարեցրել են երկու երկրների սահմանին մեկնարկած մարտական բախումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների` Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցներում կոչ էր արել դադարեցնել իրավիճակի սրմանն ուղղված գործողությունները։