«Պատահակա՞ն է, որ Փաշինյանի թերթը ահաբեկում է հայ ժողովրդին. անմեղ դեմքով հարց կտա՝ ուզո՞ւմ եք, որ նոր զոհեր չունենանք»․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ 

 

«Պատահակա՞ն եք համարում, որ Նիկոլ Փաշինյանի սեփական թերթը խոսում է հայկական կողմի 10 զոհի, 2 մարտական դիրքի կորստի, 6 հայ գերիների մասին։ 
    Փաշինյանական ռեժիմը հստակ փորձում է վախի ու խուճապի միջոցով հայ հանրությանը մղել հաշտվողականության։ 
    Նիկոլ Փաշինյանը իր ԶԼՄ-ներով ժամեր շարունակ հայ ժողովրդին ահաբեկության է ենթարկելու՝ ներկայացնելով ամենադաժան լուրեր մեր զինվորների մասին։ Հետո անմեղ դեմքով հարց կտա՝ ուզո՞ւմ եք, որ նոր զոհեր չունենանք, պետք է նոր տարածքներ տանք, ճանապարհ ու միջանցք տանք, նոր փաստաթղթեր ստորագրենք։ 
    Եվ իր երեխայի անվտանգության ու կյանքի համար մտածող հայ ծնողը պետք է ասի՝ ուզում ենք, տվեք։ 
    Գոնե այս անգամ չդառնանք Փաշինյանի ու Ալիևի գործարքի զոհ»։

Քաղաքականություն