Փաշինյանն ուղղակի պատեպատ է տվել բոլորին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա պաշտոնավարեց ընդամենը երեք ամսից մի փոքր ավելի: Օրվա ընթացքում տարբեր վարկածներ էին շրջանառվում Կարապետյանի պաշտոնանկության հետ կապված, այդ թվում՝ Արցախ այցելելը, նահանջի հրաման տալուց հրաժարվելը, իշխանության՝ հակառուսականության ծրագրի նոր «սերիան» և այլն: Նախագահի հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու, և փոփոխությունները սրանով չեն ավարտվի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատեպատ է տվել բոլորին, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներին, որոնց հանձնարարել է մի քանի անգամ ուժեղացնել պետական ապարատի վերահսկողությունը, որպեսզի ավելորդ «լյապեր» չլինեն։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին արմատական փոփոխություններ են սպասվում թե՛ ՊՆ-ում, թե՛ Գլխավոր շտաբում։ Չի բացառվում, որ փոփոխություններ լինեն պետական այլ կառույցներում ևս:
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանի նման պահվածքի պատճառները մի քանիսն են և չեն սահմանափակվում միայն նախօրեին սահմանին տեղի ունեցածով: Մասնավորաբար, ի թիվս այլ պատճառների, առկա են ստեղծված կացության մեջ «քավության նոխազներ» նշանակելու և պատասխանատվությունն իրենից հնարավորինս հեռացնելու հերթական փորձի գործոնը, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք գրավոր ու բանավոր համաձայնությունների ձեռքբերման պարագայում իրեն հարմար ու խնդիրներ չառաջացնող, չհակաճառող «ռասկլադ» ձևավորելու հանգամանքը»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...