«ՄՕԲ չկա, թուրքը հասել է մեր քթի տակ, հո չե՞նք սպասելու». Սյունիքի Անգեղակոթ համայնքի ղեկավար. «Հրապարակ»
«Կրակոցները գյուղում լսվում են եւ զգացվում է, որ մեծ տրամաչափերի զենքերից են կրակում»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը` նշելով, որ գյուղը սահմանից հեռու է, լարվածություն չկա։
Նա նաեւ նշեց, որ կամավորներ շատ կան, սակայն մարդ չկա, որ այդ ամենը կազմակերպի. «Մենք գյուղում աշխարհազոր ունենք, նստած տեղը ի՞նչ անեն։ Իմ համար զարմանալի է, որ ՄՕԲ չկա։ Թուրքը եկել, հասել է մեր քթի տակ, հո չե՞նք սպասելու» ասաց Մարկոսյանը։
Նշենք, որ օրվա կեսից ակտիվ մարտեր են Սյունիքի սահմանին, պաշտոնական տվյալներով` ունենք տասնյակ զոհեր։






























