Հայկական կողմն ունի մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք․ ՀԺ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքում 13:00-ից սկսած՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել: 

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող: 

Հիշեցնենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը:

Քաղաքականություն

Պատահարներ