
Բյուրականի համայնքապետի ԺՊ-ն Նիկոլ Փաշինյանի կուրսեցի՞ն է․ մարզպետը կբավարարի բնակիչների պահանջը

Բյուրականի համայնքապետի ԺՊ-ն Նիկոլ Փաշինյանի կուրսեցի՞ն է, այս մասին լրագրողը հարցրեց Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին: Մարզպետը նշեց, որ տարբեր ասեկոսեներ կարող են ասել, բայց վարչապետի և պետկառավարման համակարգի անունը այս իրավիճակում չի կարելի շոշափել: Մարզպետն ասաց, որ ինքն է խնդրել խնդրել, որ որպես Բյուրական համայնքի ժամանակավոր պաշտոնակատար գա և պաշտոնավարի հենց Ռադիկ Գևորգյանը:
«Բայց քանի որ ժողովրդի մեջ ընդվզում կա, մենք կընդառաջենք ժողովրդին և համայնքում կնշանակենք ուրիշ պաշտոնակատար»,- ասաց մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ Բյուրականում բողոքի ակցիա էր ընթանում։ Բյուրականի բնակիչները ակցիան իրականացնում են ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Ռադիկ Գևորգյանի։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նախորդ համայնքապետից գոհ են եղել, ուղղակի օրերս նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ինչից հետո ԺՊ է նշանակվել Գևորգյանը, որը անգամ իրենց համայնքից չէ, ծանոթ չեն։ Բյուրականցիների խոսքով՝ Գևորգյանը պարծեցել է, թե վարչապետի ընկերն է։