Ավտովթար Երևանում. բախվել են Nissan Murano-ն և Opel-ը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Nissan Murano և Օpel մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկսանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:  Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝  Nissan Murano-ի վարորդը կին է եղել: 

Քաղաքականություն

Պատահարներ