
ՊՆ-ն հերքեց դիրքեր կորցնելը, բայց այսօր Փաշինյանը հաստատեց․ բոլորը բոլորին հերքում են․ Թորոսյան

Բոլորը բոլորին հերքում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանուն հայ զինվորի ՀԿ ն ախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը։
«Երեկ, երբ կային միջադեպի մասին ոչ պաշտոնական տեղեկություններ, ՊՆ-ն հերքեց դիրքեր կորցնելը, բայց այսօր Փաշինյանը հաստատեց, որ երեկ են իմացել, ասելով, որ երեկ արդեն անվտանգության խորհրդի անդամ տարբեր գերատեսչությունների հետ արդեն հանդիպել ու քննարկել են խնդիրը, ստացվում է իմացել են, բայց հերքել են։ ՊՆ-ն երեկ երեկոյան հերքեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական զրահատեխնիկան մտել է մեր տարածք, այսօր ԱԱԽ-ն հայտարարությույ է տարածել նշելով, որ զրահատեխնիկայով են ներխուժել մեր տարածք։ Զորքերը ղեկավարում է Գլխավոր շտաբը(ԳՇ), բայց ներխուժման համար հեռացվում է ՊՆ-ն։
Հ.Գ Ինչպես ասվում էր հայտնի սքետչում` "նեռվերս նեռվայնանում են"»։