
Փաշինյանի նախկին թիմակիցը կոշտ գրառում է արել

Մեկ տարի առաջ մանդատից հրաժարված ու ՔՊ-ից դուրս գալու դիմում ներկայացրած Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։ Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոսը ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։ Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում։ Ինչքան էլ նախարարներ փոխես` բան չի փոխվի, քո նշանակած նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են։ Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։
Հ․Գ․ Չդիմացա»: