
Պապիկյանը, պաշտպանության առումով, լինելու է մեր պատմության մեջ լավագույն նախարարը․ Ալեն Սիմոնյան

Սուրեն Պապիկյանը, պաշտպանության առումով, լինելու է մեր պատմության մեջ լավագույն նախարարը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արդարացի Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար: Փոխանցում է «ՀԺ»-ն։
ԱԺ նախագահը ընդգծեց՝ զուտ պետք է տարբերել մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որը իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին էլ՝ ինչու պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրաժարականին չհաղորդեց ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատումը, Սիմոնյանն ասաց. «Ոչ, չպետք է հաջորդեր: Եթե պետք լիներ, որ լիներ այդպես, կլիներ: Իրավիճակի վերլուծությունը տվել է այդ հարցի պատասխանը, որ ոչ՝ չպետք է հետևեր»,- հավելեց նա: