Լավ, ո՞նց կարող է թշնամին առանց մի կրակոցի գա ու քեզ քո դիրքից հանի. Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 

«Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել: Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը: Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից: Սա ուղեղում տեղավորվելիք չի: Գուցե էս դիրքերը տալու համար էլ պայմանավորվածություններ կան, թե՞ ընդամենը համատարած բարդակի մի դրսևորում է: Ինչո՞ւ սահմանի դիրքերը չեն կահավորվում, ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, այս հարցերի պատասխաններն ինչ-որ մեկը տալո՞ւ է, թե սա վարչապետի խաղաղության դարաշրջանի տրամաբանության շրջանակում է»:

Քաղաքականություն

Պատահարներ