
COVID-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան

COVID-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
28 տարեկան 37-38 շաբաթական ծննդկան է մահացել, ում մոտ հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:
Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: