ԱՄՆ-ը «Աէրոֆլոտի» անձնակազմին առաջարկել է ամերիկյան վիզա ստանալու համար մեկնել Երևան

ԱՄՆ-ը ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության անձնակազմին առաջարկել է ամերիկյան վիզաների համար մեկնել Երևան ՝ դա ներկայացնելով որպես «հսկայական քայլ առաջ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։
 

«Այստեղ < … > ուղղակի ինչ-որ ծաղր է։ Այն, որ նրանք համաձայնել են Երևանում «Աէրոֆլոտի» անձնակազմերին ընդունել իրենց դեսպանատանը, նրանք ներկայացնում են որպես հսկայական քայլ առաջ։ Այսինքն՝ մարդիկ մեկնում են Երևան վիզա ստանալու համար», – նշել է գործակալության զրուցակիցը։
 

Աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը միտումնավոր այնպիսի գործողություններ է իրականացնում, որ դժգոհություն առաջացնի ռուսական կողմի մոտ՝ Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում ՌԴ-ի և այլ երկրների քաղաքացիներին աշխատանքի ընդունելու արգելքի հետ կապված։

Քաղաքականություն