
Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը Հայաստանի հետ սահմանին կատարվածի վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան հերքել է Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման մասին տեղեկատվությունը՝ սպառնալով, որ Ադրբեջանը «համարժեք միջոցներ է ձեռնարկում՝ ի պատասխան Հայաստանի սադրանքների»։
Նա պնդել է, որ «ադրբեջանական զինծառայողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարում են Ադրբեջանի տարածքում»՝ հերթական անգամ կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդելով «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։