Սյունիքում Սուրեն Պապիկյանն ու մարզպետը չեն կարողացել հասնել Բարձրավան. խրվել-մնացել են նոր ճանապարհին. Hraparak. am
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան գյուղ, սակայն չեն կարողացել։ Hraparak.am-ը:
«Սա այն գյուղերից է, որոնց հայտնվել են շրջափակման մեջ եւ ադրբեջանցիների՝ մաքսային հսկողության ներքո: Մարզպետն ու փոխվարչապետը փորձել են Բարձրավան հասնել իրենց գովական այլընտրանքային ճանապարհով, որը գրունտային է ու, պարզվում է` անանցանելի։ Իսկ անձրևային եղանակներին էլ ավելի է բարդանում երթևեկելը։ Նրանց տեղափոխող մեքենան, որն ամենագնաց է եղել, չի կարողացել տեղ հասնել՝ խրվել-մնացել է ցեխի մեջ։
Բարձրավանի վարչական ղեկավարը տեխնիկա է ուղարկել, որ մեքենան քաշեն, դուրս բերեն ցեխից, հասցնեն գյուղ, բայց չի հաջողվել։ Մենք զրուցեցինք Բարձրավանի ղեկավարի` Օնիկ Ավագյանի հետ։ «Հա, չեն կարողացել հասնել։ Էդ այլընտրանքային ճանապարհով, որ պիտի գային: Էս մի հատվածում նոր իմ պահանջով տեխնիկա են տարել, որ էդ հատվածը սարքի։ Քանի որ ցեխ ա եղել, տրանսպորտ չի կարողացել իջնի, իրենք էլ չեն կարողացել մտնել գյուղ։ Իրենք էդ այլընտրանքային ճանապարհով էին գալիս, որ էդ ճանապարհի վիճակը իրենց աչքով տեսնեին։ Ես էլ իրենց խնդրել եմ, որ էդ տեխնիկաները տեղափոխեն էս մի կողմ, որ գյուղի կողմից սկսեն ճանապարհների խճապատումը, որովհետև ամենաանանցանելի հատվածը էս կողմի հատվածն ա՝ Բարձրավանի հատվածը, որ պիտի հասնի Տաթև-Կապան ճանապարհին»,-ասաց Ավագյանը։
Փաստորեն, այն այլընտրանքային ճանապարհը, որն առաջարկում են այս իշխանությունները շրջափակման մեջ հայտնված գյուղերին, անանցանելի է, և անգամ ամենագնացներն են մնում ճանապարհին։
Նշենք, որ Օնիկ Ավագյանը երեկ մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ ճանապարհով շտապօգնության մեքենան էլ չի կարողանում հասնել իրենց գյուղ, և իրենք հիմա հայտնվել են շատ բարդ վիճակում»,- գրում է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...