ՌԴ-ում ՀՀ դեսպանի նշանակումը՝ որպես փոխհատուցում Գորիս-Կապան ճանապարհի դիմաց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շուտով կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Արտգործնախարարությունը համապատասխան փաստաթղթերը` ագրեմանը, արդեն ուղարկել է Մոսկվա, թեեւ դրանք դեռ չեն վավերացվել-ստորագրվել ռուսական իշխանությունների կողմից:
Վաղարշակ Հարությունյանը, մեր տեղեկություններով, վաղուց է սպասում այս նշանակմանը, սակայն ՌԴ պաշտոնական շրջանակներում որոշակի դիմադրություն կար, շրջանակներ, որոնք սահուն եւ առանց խնդիրների այս տարիներին աշխատել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ:
Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ի համար կարեւորագույն երկրում դեսպան է նշանակվում մի շրջանում, երբ նրա վարկանիշը՝ որպես պետական գործչի, զրոյացված է: Հենց Վաղարշակ Հարությունյանին են մեղադրում Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու մեջ: Իհարկե, հիմնական հանձնողը Փաշինյանն է, բայց համապատասխան փաստաթղթի տակ, որը հանրությունից գաղտնի պահվող փաստաթղթերից մեկն էր, հենց Հարությունյանի ստորագրությունն է:
Դեռ ամիսներ առաջ տելեգրամյան ալիքները հրապարակեցին 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թվագրմամբ այդ հուշագիրը, որի տակ ՀՀ, ՌԴ եւ ԱՀ պաշտպանության նախարարների ստորագրությունն էր: Ըստ դրա, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը 5 տարի ժամկետով Ադրբեջանին է հանձնվում, թեեւ նշված է, որ այն անարգել ու անվճար օգտագործելու է նաեւ հայկական կողմը:
Քաղաքագետների եւ զինվորականների մեջ նույնիսկ վեճ ծագեց, թե արդյոք սա նախատեսվա՞ծ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ըստ փաստաթղթի, հայկական զինուժն այդ դիրքերից պետք է հեռանար սահմանազատման գրծընթացին զուգահեռ, բայց Վաղարշակ Հարությունյանի ստորագրած հուշագիրը, փաստորեն, արագացրեց հայկական զինուժի դուրսբերումը՝ այդ հողերը ճանաչելով ադրբեջանական:
Ինչ խոսք, դեսպանի պաշտոնը Հարությունյանի համար արժանի փոխհատուցում է հայրենակիցների եւ հատկապես ընդդիմության կոշտ մեղադրանքների դիմաց:
Հիշեցնենք․ գիշերը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր են տեղադրվել, իսկ ցերեկն արդեն հայտնի դարձավ, որ 3 գյուղ՝ Որոտանը, Շուռնուխը եւ Բարձրավանը, շուրջ 700 բնակչով, հայտնվել են շրջափակման մեջ։ Վաղարշակ Հարությունյանի հետ կապվելու եւ նրա մեկնաբանությունները ստանալու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Ինչ-որ պահից նա ոչ միայն ամենավարկաբեկված, նաեւ մամուլի համար ամենաանհասանելի պաշտոնյաների շարքն է անցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Տղերքին զոհեցին, համակերպվեցինք, Արցախը տվեցին, համա...
Բարձրավանի բնակիչների համար այսօր ես եմ նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել. ուղղակի անտանելի վիճակ է. Քոչարյան
Բարձրավան գյուղի բնակիչների համար այսօր ես եմ Գորիս-Տաթև-Աղվանի-Կապան նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել։ Ճանապարհին շ...
ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով. ԱԽ քարտուղար
Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց ՀՀ քաղաքացիների կողմից ադրբեջանցիներին գումար վճարելու...