ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով. ԱԽ քարտուղար
Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց ՀՀ քաղաքացիների կողմից ադրբեջանցիներին գումար վճարելու դեպքում անցնել հնարավոր կլինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին երբ հասնի Գորիս-Կապան ճանապարհահատվածի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները դրել են իրենց մաքսակետերը, ի՞նչ ընթացակարգով է անցնելու:
«Այս պահին Ադրբեջանը ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել», - ասաց նա։
ԱԽ քատուղարի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է և ասֆալտապատված, կարող են քաղաքացիներն այնտեղով անցնել։
«Մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է։ Երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը», - նշեց Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչա...
Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև. 24News
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ...
Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Տղերքին զոհեցին, համակերպվեցինք, Արցախը տվեցին, համա...