Բարձրավանի բնակիչների համար այսօր ես եմ նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել. ուղղակի անտանելի վիճակ է. Քոչարյան
Բարձրավան գյուղի բնակիչների համար այսօր ես եմ Գորիս-Տաթև-Աղվանի-Կապան նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել։ Ճանապարհին շատ անտանելի վիճակ է. վիճակ չկա, զոռով անցա՝ մի կողմից շինարարական աշխատանքներ են ընթանում, մյուս կողմից՝ ձյուն, անձրև, ցեխ։ Ուղղակի անհամատեղելի վիճակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղակայումից հետո ստեղծված իրավիճակին։
«Ներկա պահին գնում եմ իմ տարածքները, գյուղերը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, հացը ես տարա։ Հացը Գորիսից համայնքապետարանի մեքենայով եմ տեղափոխել, Բարձրավանի գյուղապետն էլ դեմ հանդիպման եկավ, վերցրեց», - ասաց Կարո Քոչարյանը՝ հավելելով, որ թարմ սնունդ է հասցրել նաև Բարձրավան գյուղի մանկապարտեզին։
Ինչ վերաբերում է Շուռնուխ և Որոտան համայնքներին, Գորիսի փոխքաղաքապետը տեղեկացրեց՝ հաց և անհրաժեշտ այլ պարագաներ նշված գյուղեր հասցնելու համար նշանակված են Գորիսի համայնքապետարանի այլ աշխատակիցներ, որոնք նույնպես համայնքապետարանին պատկանող մեքենաներով պետք է առաքում իրականացնեն։
Կարո Քոչարյանը դժվարացավ ասել՝ արդյոք վերոնշյալ երեք համայնքում խմելու ջրի կամ առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր կա։
«Մինչև տեղում իրավիճակին չծանոթանամ, չեմ կարող ասել», - նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի նշանակումը՝ որպես փոխհատուցում Գորիս-Կապան ճանապարհի դիմաց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շուտով կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Արտգո...
Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը. Ալիևն ու Էրդողանը հպարտացել են
Ստամբուլում անցկացվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության միության՝ Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավա...
Գորիսի փոխքաղաքապետը կալանավորվել է
Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին գրում է 1L...