Փարիզը ցանկանում է հանդես գալ որպես մոդերատոր ղարաբաղյան կարգավորման հարցում
Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայ և ադրբեջանցի գործընկերների հետ կայացած հանդիպմանը։
Քաղաքագետը կարևորել է, որ Ֆրանսիան համանախագահ երկրներից մեկն է, արտգործնախարարների մակարդակով ուղիղ շփման երկիրը դուրս է եկել ԼՂ-ում մարտական գործողությունների դադարից մեկ տարի անց միայն: Ընդ որում, Լը Դրիանը մատնանշել է «կողմերի միջև երկխոսության ակտիվացմանն աջակցելու ցանկությունը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման»:
Սա Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների արդեն երկրորդ հանդիպումն էր, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ: Առաջին հանդիպումը կայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում:
Տարասովը ևս մեկ կարևոր հանգամանք է նշել․ Լը Դրիանը, մեկնաբանելով գործընկերների հետ հանդիպման արդյունքները, նշել է, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կայուն խաղաղություն հաստատելու համար՝ կրկնելով այն, ինչ ավելի վաղ ասել էր Փարիզում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Փարիզը դիտարկում է որպես «միջանկյան նշանակության փաստաթուղթ», այժմ խոսքը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ «երկարաժամկետ կայուն համաձայնագրի» նախապատրաստմանն ուղղված ջանքերի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի նշանակումը՝ որպես փոխհատուցում Գորիս-Կապան ճանապարհի դիմաց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շուտով կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Արտգո...
Բարձրավանի բնակիչների համար այսօր ես եմ նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել. ուղղակի անտանելի վիճակ է. Քոչարյան
Բարձրավան գյուղի բնակիչների համար այսօր ես եմ Գորիս-Տաթև-Աղվանի-Կապան նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել։ Ճանապարհին շ...
Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը. Ալիևն ու Էրդողանը հպարտացել են
Ստամբուլում անցկացվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության միության՝ Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավա...