Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված. Արթուր Ղազինյան
Ադրբեջանը սպասեց մինչև Հայաստանը կվերանորոգի Գորիսը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը և նոր միայն տեղադրեց իր սահմանապահ ուղեկալներն ու մաքսային կետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Ադրբեջանը սպասեց մինչև Հայաստանը կվերանորոգի Գորիսը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը և նոր միայն տեղադրեց իր սահմանապահ ուղեկալներն ու մաքսային կետերը:
Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված, համաձայնեցված, այլապես այդ ճանապարհը կփակվեր դեռևս անցած տարվա դեկտեմբերին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարը հայտարարում է այլընտրանքային ճանապարհի վերանորոգման ավարտի մասին, նույն օրը ադրբեջանը փակում է դավաճանաբար իրեն նվիրած հայկական ճանապարհը:
Իսկ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են ընթացել Ադրբեջանի հետ բանակցությունները, ո՞վ է վարել այդ բանակցությունները:
Կարելի է՞ արդյոք ենթադրել, որ Նիկոլի Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է անխափան, որն հիմա օգտագործվում է երկկողմ ձևաչափով «զանգեզուրի միջանցքը» փաստացի կյանքի կոչելու և Արցախից հետո Սյունիքը ադրբեջանին հանձնելու նպատակով»,- գրել է Ղազինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներԱդրբեջանա-արցախյան հակամարտության...