Հայաստանը մաքսակետեր կտեղակայի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների. ԱԽ քարտուղար
Ի պատասխան Ադրբեջանի գործողությունների՝ Հայաստանը մաքսակետեր կտեղակայի Գորիս-Կապան ավտոճանապարհին: Այս մասին Հանրայինի եթերում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,–ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով` այդ աշխատանքները հայկական կողմը նախապես սկսել էր։
Անդրադառնալով այլընտրանքային` Կապան-Տաթև ճանապարհին` Գրիգորյանը հայտնել է, որ այն արդեն պատրաստ է։ Նրա խոսքով` կարելի է ասել, որ այն անվտանգ շահագործվող ճանապարհ է, որի միջոցով հնարավոր կլինի նաև բեռնափոխադրումներ իրականացնել։
Ըստ ԱԽ քարտուղարի՝Երևան–Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված լավագույն ճանապարհն է։ Գրիգորյանը հավելել է, որ դեպի Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող ճանապարհները նույնպես բարեկարգվում են։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...