ԵԱՏՄ-ում ռոումինգը կվերանա. ծրագիրը հաստատվել է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության երկրներում արդար սակագների ներդրման ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի մամուլի ծառայությունից: 

 

Նշվում է, որ հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի կոլեգիան վերանայել է ԵԱՏՄ երկրների օրենսդրությունը կապի ոլորտում, ուսումնասիրել ռոումինգի վերացման համաշխարհային փորձը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում։

 

«Մենք վերլուծել ենք ռոումինգում բջջային ծառայությունների գները ԵԱՏՄ երկրների տարածքներում, ուսումնասիրել ենք հնարավոր ռիսկերը, գնահատել ենք ռոումինգի սակագները տեղական սակագներին հնարավորինս մոտեցնելու հնարավորությունը»,- ասել է ԵԱՏՀ նախարար Արման Շակալիևը:

 

Միջոցառումների ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2025-ին։

Քաղաքականություն