
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. որոշ շրջաններում ձյուն կտեղա

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:
Նշվում է, որ հոկտեմբերի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի և 30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: