Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի. Սասուն Միքայելյան
Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք, Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի։ 22 տարի առաջ կատարված ոճրագործություն... հենց Արցախի հարցն էր...գլխատվեց ամբողջ գործադիր մարմինը մեր պետության վերելքի ժամանակաշրջանում», - ասաց Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող էր ասել Վազգեն Սարգսյանը Արցախի շուրջ տեղի ոււնեցած իրադարձություններից հետո։
Նա ասաց, թե Սարգսյանի և Դեմիրճյանի ողջ լինելու պարագայում Հայաստանն այսօր բոլորովին այլ պետություն կլիներ.
«Ավելի հզոր բանակ կունենայինք և նման բան չէր լինի։ Վազգեն Սարգսյանի գնդակահարությամբ մեր պետությունը հիմքից քանդվեց»։
Միքայելյանի խոսքով՝ հոկտեմբորի 27-ին տեղի ունեացած ոճրագործության բացահայտման պահանջ ունեն։
«Վաղ թե ուշ կբացահայտվի, բոլոր իշխանություններն էլ պետք է այդ ուղղությամբ մտածեն։ Եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում», - ասաց ԵԿՄ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրու...
Հայտնի է, թե քանի օր կմնանք տանը Ամանորին. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորի տոներին...
Մեկ ճանապարհ ունենք. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «22 տարի է...
Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյկանը գրում է. «ԱԺ-ում իշխանազավթների ներկայացուցիչները չքվեարկելով Ա...