Նոր փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. aliqmedia
Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:
Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դնում
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժո...
Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշան...
Անհնար է կարգավորել Ղարաբաղի սահմանային իրավիճակը՝ առանց Ռուսաստանի մասնակցության. Պուտին
Անհնար է կարգավորել Ղարաբաղի սահմանին իրավիճակն` առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում ե...
Սաակաշվիլին խոստացել է «պատմել ողջ ճշմարտությունը»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է Ռուսթավի բանտում, երկրի ղեկավարությանը կոչ է արել դատական նիստ...