ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դնում
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. aliqmedia
Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան՝...
Պուտինը հայտնել է, թե որ հարցում համաձայն չէ Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բ...
Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշան...
Ալիևն ու Փաշինյանը քաղաքական իմաստություն դրսևորեցին՝ արնահեղությունը դադարեցնելով. Պուտին
Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է...