Սաակաշվիլին խոստացել է «պատմել ողջ ճշմարտությունը»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է Ռուսթավի բանտում, երկրի ղեկավարությանը կոչ է արել դատական նիստ նշանակել իր գործով, որի ընթացքում խոստանում է պատմել «ողջ ճշմարտությունն ամեն ինչի մասին»: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Սաակաշվիլու ֆեյսբուքյան գրառմանը:
«Տարբեր էկզոտիկ վայրերում արված իմ տեսանյութերը տարածելու փոխարեն «իշխանություններին» խորհուրդ եմ տալիս ինձ տանել իրենց «դատարան», որ վրացի ժողովուրդը և միջազգային հանրությունը իմ շուրթերից լսեն ճշմարտությունն ամեն ինչի մասին: Թե՞ դուք ամենից շատ ճշմարտությունից եք վախենում»,- գրել է նա:
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքն ավելի վաղ Սաակաշվիլու հեռախոսից վերցված տեսակադրեր էր հրապարակել: Դրանցում երևում էր, թե ինչպես է Վրաստանի նախկին նախագահը թաքնվել բեռնատարում երկրի սահմանը հատելիս:
Նմանատիպ հոդվածներ
Նոր փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. aliqmedia
Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան՝...
ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել 3+3 ձևաչափի գործարկմանը. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի շուտափույթ գործարկումը Անդր...
Պուտինը հայտնել է, թե որ հարցում համաձայն չէ Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բ...
ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դնում
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժո...