Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։
«Առուշի պլանները կապված են Գորիսի զարգացման եւ բնակիչների կյանքի բարելավման հետ»,- ասաց Գագիկ Առուշանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը. ցուցակում նրան հաջորդում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեք ամսից ավելի կալանավորված է։ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17–ին մասնակցել էր Գորիսի ավագանու ընտրություններին եւ հաղթանակ տարել։
Նմանատիպ հոդվածներ
Նոր փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. aliqmedia
Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան՝...
Պուտինը հայտնել է, թե որ հարցում համաձայն չէ Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բ...
ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դնում
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժո...
Ալիևն ու Փաշինյանը քաղաքական իմաստություն դրսևորեցին՝ արնահեղությունը դադարեցնելով. Պուտին
Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է...