Ալիևն ու Փաշինյանը քաղաքական իմաստություն դրսևորեցին՝ արնահեղությունը դադարեցնելով. Պուտին
Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնությւան նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած բոլոր դժվարություններին, քաղաքական իմաստություն դրսևորեցին, երբ որոշեցին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում։
«Ի վերջո նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։ Բայց բանը միայն սրանում չէ, թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այդուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները, ուզում եմ ընդգծել սա։ Եվ սա բոլորի շահերից է բխում», - ասել է Պուտինը:
Նա մանրամասնել է, որ դա հնարավոր է միայն այն պայմանով, որ Ադրբեջանն ու Հայաստանը գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Այս դեպքում, ընդգծել է ՌԴ ղեկավարը, հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել 3+3 ձևաչափի գործարկմանը. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի շուտափույթ գործարկումը Անդր...
Պուտինը հայտնել է, թե որ հարցում համաձայն չէ Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բ...
ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր է դնում
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժո...
Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշան...