Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ծայրահեղ վտանգավոր քայլ կլինի և կունենա հետևանքներ». ՌԴ ԱԳՆ սպառնում է
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, օրեր առաջ խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, ասել էր, որ որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին.
«Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր սեփական արտաքին քաղաքականության ապագան, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության»:
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ծայրահեղ վտանգավոր քայլ կլինի և կունենա հետևանքներ», փոխանցում է РИА Новости-ն: «ՆԱՏՕ-ն գիտի Ուկրաինայի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- հավելել է պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ալիևի հայտարարությունը՝ Կովսականը գրավելու և Լաչինի միջանցք մտնելու մասին
«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակը ադրբեջանական դրոշը բարձրացրեց Զանգելանում (Կովսական): Զանգելանի ազատագրումից հետո, մեզ հ...
Էրդողանն իր ելույթում թիրախավորել է Հայաստանն ու հայությանը
Այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը՝ «Արմատներ գցած անցյալ, ուժեղ ապագա» կ...