Նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից: Շատ պարզ: Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա, այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։
Պատվաստումների շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում, օրինակ՝ պոլիոմիելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։
Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։ Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը»,- գրել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
COVID-19-ից ծննդկան է մահացել. Ավանեսյանը գրառում է արել
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրե...
Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական ռազմական ոստիկանության մեքենայի վրա. ՊԲ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում...
ՀՐԱՏԱՊ․ Այս պահին գերի է վերադառնում․ անունը հայտնի է
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջ...