«Պետությունը դեկտեմբերից չի՞ հոգա արդյոք չպատվաստված հիվանդների ծախսերը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես օրեր առաջ էինք հայտնել, կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվն ավելացնելու համար։
Հայաստանում համավարակից մահերի աճը եւ պատվաստումների ոչ բավարար քանակը ստիպում են իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում, քննարկում են կորոնավիրուսով վարակված եւ չպատվաստված քաղաքացինների բուժման ծախսերը այլեւս չհոգալու մասին որոշումը։ Համաձայն այդ որոշման՝ այսուհետեւ պետությունը կհոգա միայն պատվաստված քաղաքացիների բուժման ծախսերը, եթե վերջիններս հանկարծ վարակվեն ու հայտնվեն հիվանդանոցում, իսկ դեռեւս չպատվաստված քաղաքացիները, ովքեր կորոնավիուսով վարակվելուց հետո կհայտնվեն հիվանդանոցում, ստիպված կլինեն իրենց գրպանից վճարել բուժման ծախսերը։
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ կորոնավիրուսի դեմ հիվանդանոցային բուժման ծախսերը տատանվում են 700 հազարից մինչեւ 1,5 մլն դրամ։ Ի դեպ, կառավարությունը միտված է այս որոշումը կիրառել դեկտեմբեր ամսից։ Փաստորեն, մոտ մեկ ամսից կառավարությունը պատերազմից հետո համավարակի պայմաններում առանց այն էլ ծանր տնտեսական վիճակում հայտնված չպատվաստված քաղաքացիներին միայնակ է թողնում համավարակի դեմ։
Ստացվում է՝ եթե պատվաստված չեք, ապա կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետության կողմից չի լինի ոչ մի աջակցություն, ստիպված կլինեք միայնակ պայքարել համավարակի դեմ ու հոգալ բոլոր ծասերը ձեր գրպանից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը․ քաղաքացին ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիաննա Զահրամանյանն ահազանգում է․ «Առավոտ մետրո։ Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռա...
Շվեդիան սահմանափակում է Moderna պատվաստանյութի կիրառումը․ պատճառը հայտնի է
Շվեդիան դադարեցնում է Moderna կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի օգտագործումը մինչև 30 տարեկան մարդկանց հա...
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարում է արյան դոնորների անհրաժեշտության մասին։«ՇՏԱՊ Անհրաժեշտ են ար...
«Կարող ա՞ գիտեք՝ նեգր ենք ձեր համար»․ հադրութցի տղամարդ
Հադրութից տեղահանված բնակիչներին ընդունել է Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարը։ Քքննարկել են գումարների հետ կապված հա...