ՌԴ-ում ՀՀ դեսպանն ամեն ինչ անում է, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում եւ խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։
Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել դեսպան Տողանյանին` նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, սակայն փաստ է, որ Տողանյանը, չնայած նախկինների կողմից էր նշանակվել այս պաշտոնին` 2017 թվականի մարտի 10-ին, բայց Հայաստան-Ռուսաստան այս բարդ հարաբերությունների շրջանում բավականին նրբորեն է կատարել իր պարտականությունները` հարթելով որոշ սուր անկյուններ եւ հնարավորն անելով, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի չսրվեն: Հիմա էլ, փաստորեն, կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում, թեեւ կոնկրետ օրվա մասին դեռ տեղեկատվություն չկա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր արցախցին սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում. Թաթոյանը մանրամասնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին,...
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել քաղաքացիների մուտքը՝ ժամանցի վայրեր, ռեստորաններ, համերգասրահներ՝ առ...
Խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի...
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...