Իրանից կրկին խոսել են Ադրբեջանի քայլերի մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին թույլ չտալ երրորդ երկրներին օգտագործել իրենց տարածքները և սահմանը: «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Իրանը լավ գիտի՝ ինչպես պատշպանել իր անվտանգությունը, սակայն Ադրբեջանի համար ճիշտ քայլ կլիներ, որ պահպաներ իր ինքնիշխանությանն առնչվող պարտականությունները: Թեհրանը լավ հարաբերություններ ունի և՛ Բաքվի, և՛Երևանի հետ: Իրանի հարաբերությունները մի երկրի հետ չեն հակասում այլ երկրների հետ հարաբերություններին»,- հավելել է Խաթիբզադեն:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալությանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է. «Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը չի համապատասխանում բարիդրացիական հարևանության սկզբունքներին»:
«Ադրբեջանցի պաշտոնյաները պետք է ավելի ուշադիր լինեն Իրանի քաղաքացիների հանդեպ իրենց սահմանապահների վերաբերմունքի հարցում»,- հավելել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելափափակել է երթևեկությունը Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածում և այդ ճանապարհով բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդի է կալանավորել:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...