Երկու ուղղություններով էլ խաղը շատ վտանգավոր է. Իրանագետը՝ տարածաշրջանում զարգացումների մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի կողմից այժմ իրականում պատին սեղմված Բաքվի բռնապետը փորձում է մանևրել՝ ակտիվացնելով «3+3» (երեք հարավկովկասյան երկրներ + ՌԴ, ԹՀ, ԻԻՀ) ձևաչափի մասին խոսակցությունը և նշելով, որ Հայաստանն է «տապալում» դրա կայացումը։
Ալիևյան վարչախմբի կողմից այժմ գրեթե մոռացած այս «ձևաչափի» հուն մտնելն, ըստ էության, խղճուկ փորձ է Իրանին իբր շահագրգռելու մասնակցելու հարավկովկասյան գործընթացներին։
Մյուս կողմից, Բաքվի բռնապետը փորձում է դիրքավորվել որպես հակաիրանական հստակ դիրքորոշմամբ երկրի ղեկավար՝ փաստացիորեն առաջարկելով իրեն նաև Արևմուտքին։
Երկու ուղղություններով էլ խաղը շատ վտանգավոր է, որովհետև ակնհայտ է, որ Իրանում արդեն իսկ որոշվել է ոչ միայն ակտիվորեն ազդել հարավկովկասյան զարգացումների վրա, այլ լրջորեն «մասնակցել» ներադրբեջանական խնդիրների «կարգավորմանը»։
Կարծում եմ՝ Ադրբեջանի ներսում «Հյուսեյնիյյուն» («Հուսեյնականներ») անվանումով և հռչակավոր ինքնաձիգի պատկերով ու ոչ պակաս հայտնի գունային ձևավորմամբ խորհրդանիշ ունեցող կառույցի մասին կսկսենք ավելի հաճախ լսել»:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...