Մարգարիտա Առաքելյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության աղջիկների 87 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել մեր մարզուհի Մարգարիտա Առաքելյանը:
Նա երկամարտում ցույց է տվել 202 կգ (86+116) արդյունք և մեկ կիլոգրամով առաջ է անցել Հունգարիայի և Լեհաստանի ներկայացուցիչներից:
Մարգարիտա Առաքելյանն արդեն 7-րդ ոսկե մեդալն է նվաճում Հայաստանի համար այս առաջնությունում:
Այսօր հանդես կգան նաև 96 կգ քաշայիններ՝ Գարիկ Կարապետյանը և Արա Աղանյանը (Մ-23):
Նմանատիպ հոդվածներ
Կապառոսը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախնական կազմը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու...
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին
Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ Ch...
Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Սերբիային
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Երևանում պա...
Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան
Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից: «Այո, մենք հիասթափված ե...